Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Դավաճանությունը տգիտության արդյունք չէ, այլ՝ գիտակցված ընտրություն

Դավաճանությունը տգիտության արդյունք չէ, այլ՝ գիտակցված ընտրություն
10.04.2025 | 16:35

Քանի որ ինֆորմացիոն հասարակությունը հիմա մեծ ծավալով քննարկման առարկա է դարձնելու այն հանգամանքը, որ Փաշինյանը ընդունեց, որ տգետ է, շտապեմ մեկ հանգամանք պարզաբանել: Հարգելիներս, խնդրում եմ դավաճանից տգետ մի կերտեք: Նա իր սողացող դավաճանությունը ուզում է մատուցել բոլորիդ որպես տգիտության արդյունք: Դա էդպես չէ, դուք ևս նրան մի օգնեք իր նարատիվի իրականացման գործում:

Տգետի կուտը ոչ ոք էլ չի ուտում, նա հիմա կրկին փորձում է դա անել մեծ արշավով: Դավաճանությունը տգիտության արդյունք չէ, այլ՝ գիտակցված ընտրություն: Ոչ մի դավաճան, իր տգիտության վրա հղում անելով, ոչ մեկին դեռ չի համոզել, որ տգետ է, ոչ թե դավաճան:

Նոր ու հին դեմոնները հանգիստ չեն տալիս նրան: Խարանից ելք է ման գալիս ու իբր ելք է գտել, թե բա՝ «տգետ ենք դավաճան չենք»: Դավաճան եք և ո՛չ տգետ, ու դավաճան՝ բառի ամենալայն իմաստով:

P.S. Դավաճանը դավաճան է, տգետը՝ տգետ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4450

Մեկնաբանություններ